Թոշակառուն 9 տարի շարունակ ապրում է երկու մումիաների հետ


07:00 , 31 հունվար, 2018

Պոդոլսկայի բնակարաններից մեկում հայտնաբերել են կնոջ և տղամարդու մումիաներ:

77-ամյա թոշակառու կինը, որ ապրում է այդ տարածքում, նշել է, որ դրանք իր քրոջ և եղբոր մումիաներն են, որոնք մահացել են մոտ 9 տարի առաջ: Դիակները մնացել են բնակարանում, քանի որ կինը գումար չի ունեցել դրանք թաղելու համար:

Ըստ փաստերի՝ 1980-ականներին այդ հրապարակում իրոք ապրել են երկու քույր և եղբայր: Հիմա անց է կացվում քրեական հետաքննություն: Դատաբժշկական հետազոտությունը կհստակեցնի դիակների վաղեմությունը և մահվան պատճառները:

Թոշակառուն հիմա գտնվում է հոգեբուժական կենտրոնում, ուր նրան հոսպիտալացրել են: