Լրագրողներ Շևչենկոն և Սվանիձեն իրար ծեծել են


00:25 , 31 հունվար, 2018
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերով հեռարձակվող Радиорубка հաղորդաշարի ժամանակ թունդ բանավեճ է սկսվել հայտնի ռուսաստանցի լրագողներ Մաքսիմ Շևչենկոյի և Նիկոլայ Սվանիձեի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Բանավեճի պատճառն էր՝ Ստալինի դերակատարությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում։
Ստալինի երկրպագու Շևչենկոյի և ԽՍՀՄ առաջնորդի քննադատ Սվանիձեի բանավեճը, որքան հասկանալի է, չստացվեց։