Աչքիս առաջ մի հաստավիզ ջիփավոր տաքսիստի ծեծեց ու համարները ֆիքսեցի 50 SU 005


21:11 , 27 ապրիլ, 2013

Այսօր ականատես եմ եղել հերթական բռնությանը՝ հաստավիզ ու սև ջիփով հղփացածի վարքագծին: Նա կանաչ լույսի տակ հավասարվելով մի տաքսիստի նախ սկսեց հայհոյել մեքենայից, ապա իջավ իր ահարկու սև հրեշից ու կիսաբաց պատուհից հարձակվեց վարորդի վրա ու մի քանի հարված հասցրեց նրան, ու դա օրը ցերեկով, Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկում, ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում: Ավտոմեքենայի համարանիշը 50 SU 005: Ճանաչողներին խնդրում եմ փոխանցեք, որ իրեն արդեն ֆիքսել եմ...