Այս տղամարդն այնքան էր սիրում իր մոտոցիկլետը, որ անգամ մահից հետո չհրաժարվեց դրանից. տեսեք, թե ինչպես (Photo)


14:38 , 30 հունվար, 2018

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան ու բայքեր Արթուր Վերներն այնքան էր սիրում իր HarleyDavidson Heritage Softail մոտցիկլետը, որ լեյկեմիայով հիվանդ ժամանակ կտակ գրեց, որպեսզի իրեն թաղեն մոտոցիկլետի սայլակի մեջ։ Տղամարդն այն գնել էր 1990 թ.-ին։ 

Արթուրը մահացավ 89 տարեկան հասակում, և նրա հարազատները կատարեցին ծերունու վերջին ցանկությունը։ Նրա «սայլակ-դագաղով» կատաֆալկն ուղեկցեցին ավելի քան 100 բայքերներ։