Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակը», որում ընդգրկվել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և միլիարդատերերը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
«Պետք է վերլուծել այդ ցուցակի հրապարակման փաստը, ինչն աննախադեպ է: Հավանաբար, վերլուծությունից հետո ինչ-ինչ եզրակացությունների կգանք», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, ցուցակի հրապարակումը կարող է վնաս հասցնել ռուսական ձեռնարկությունների ու քաղաքական գործիչների իմիջին: