Այսօր լեգենդար ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի ծննդյան օրն է


12:59 , 30 հունվար, 2018
Ծնվել է 1964թ․-ի հունվարի 30-ին, Պռոշյան գյուղում: Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին, Քարվաճառում, վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։