«Մեկ վայրկյան». Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը նոր տեսահոլովակ են ներկայացրել


15:15 , 29 հունվար, 2018

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը երկար դադարից հետո վերադառնում է երգարվեստ՝ իր վերադարձն ազդարարելով նոր տեսահոլովակով: Ի դեպ՝ տեսահոլովակի անակնկալներից մեկն էլ Դավիթ Աղաջանյանի ներկայությունն է, ով առաջին անգամ ներկայանում է որպես երգչի:

Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, գործիքավորումը՝ Կարեն Զաքարյանի և Տիգրան Ավետիսյանի. «Սյուժեն շատ բարդ ենք որոշել։ Նախ՝ այսօր ոչ մեկին ոչնչով չես զարմացնի, իսկ մենք ուզում էինք՝ ամեն ինչ լիներ մինիմալիստական ոճում՝ նուրբ և գեղեցիկ»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասել էր Աննան ու հավելել, որ երգը մոտ երեք տարի առաջ անձամբ է գրել:

Իսկ դուք հավանեցի՞ք զույգի գեղեցիկ ու սիրառատ կատարումը: