Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Քլոզեին (Photo)


12:10 , 29 հունվար, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «SemperOpernball-2018» միջոցառման ընթացքում մրցանակ է հանձնել Գերմանիայի հավաքականի և իտալական «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, Միրոսլավ Քլոզեին:

Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Միջոցառումը օրերս կայացել է Դրեզդենում: 39-ամյա Քլոզեն մրցանակ է ստացել փայլուն մարզական կարիերայի համար:

Հիշեցնենք` Քլոզեն, որն աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է, 2016 թվականին ավարտել է կարիերան: