Բրունո Մարսի «That’s What I Like»-ը՝ լավագույն երգ. Նյու Յորքում կայացել է «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխությունը (Photo, Video)


10:10 , 29 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:

Նշվում է, որ 2003թ. ի վեր սա առաջին դեպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացվել է Լոս Անջելեսի սահմաններից դուրս:

Ստորև ներկայացնում ենք գլխավոր անվանակարգերում մրցանակների արժանացած աստղերին.


«Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն R&B ալբոմ»
անվանակարգերում հաղթել է Բրունո Մարսը («24K Magic»): Ի դեպ, նա հաղթել է նաև «Լավագույն երգ» անվանակարգում («That’s What I Like»): Նշվում է, որ նույն անվանակարգում էր ներկայացված անցած ամառվա հիթը՝ YouTube-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած Despacito երգը:

 

Հավելենք, որ Բրունո Մարսի «That’s What I Like» երգը հաղթել է նաև «Լավագույն R&B կատարում» և «Լավագույն R&B երգ» անվանակարգերում:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում բաղձալի մրցանակը շնորհվել է Քենդրիք Լամարին (Damn):

Մինչդեռ «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը (Shape of you):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ