Առանց ուժեղ և կիրթ ընդդիմության պետությունը սկսում է քայքայվել...


16:30 , 27 ապրիլ, 2013

Երկժամկետ նախագահական կառավարումը սազական է տնտեսապես, սոցիալապես և այլ բնագավառներում առաջատար երկրներին:
Հետամնաց երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, չպետք է գնան այդ ճանապարհով, քանի որ այդ երկրները, անդադար, առաջատարներին հասնելու խնդիր ունեն: 
Ինչպես և նոր տեխնոլոգիաների ներդրումը, այնպես էլ երկրի կառավարումը «թարմացման» պերմանենտ պահանջ ունի և միշտ ունենալու է:
Հետամնաց երկրներին խիստ անհրաժեշտ է սահմանադրությամբ ամրագրել միաժամկետ կառավարում: Այլապես գլուխ է բարձրացնում «էլիտայի» սերտաճումը տնտեսական «էլիտաների» հետ և սկսում է ձևավորվել և գնալով ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ ցեղա-բարեկամա-խնամական համակարգը:
Զարգացող երկրների խթանիչ ուժը, միանշանակ, ուժեղ և կիրթ ընդդիմությունն է: Եթե այն չի լինում, պետությունը սկսում է քայքայվել... բայց ոչ երբեք՝ զարգանալ: