21:15 , 29 հունվար, 2018Կշեռք կանայք շատ նուրբ են և համբերատար: Եթե ձեր շրջապատում կա բարի, խելացի, ուրախ և ժպտերես անձնավորություն, ուրեմն՝ հաստատ կարող եք ասել, որ նա Կշեռք է:

Կշեռք կանայք շատ նուրբ են: Չնայած նրանց նրբությանը՝ միաժամանակ կարող են լինել սառնասիրտ, հաշվենկատ և խելացի, երբեմն կարող են տղամարդու կոպտություն ցուցաբերել:

1. Ընկերասիրություն
2. Խելացիություն
3. Ներքին հանգստություն
4. Բարություն
5. Ազնվություն
6. Մարդասիրություն
7. Կամակորություն
8. Դիվանագիտություն
Այս նշանի տակ ծնված կանայք հստակ ոճ չունեն. այսօր կարող են լինել ռոմանտիկ և նուրբ ոճով լինել, իսկ վաղը՝ սպորտային համազգեստով: Նկատի ունեցեք, որ այսպիսի պահվածք դրսևորում են նաև կյանքի տարբեր ոլորտներում:
Լինելով ի ծնե դիվանագետ՝ կշեռքները երբեք չեն վիրավորի իրենց զրուցակցին, եթե զգան, որ նա այնքան էլ խելացի չէ: Նրանք սովոր են շփվել հանգիստ և քաղաքավարի: Սա է պատճառը, որ նրանք կարող են շատ լավ խորհուրդներ տալ:
Կշեռք կանանցից երբեք չեք տեսնի գռեհիկ պահվածք, գոռգոռոցներ: Եթե էմոցիաները շատ են, և նրանք զգում են, որ չեն կարողանում զսպել իրենց, փորձում են մենակ մնալ:

Կշեռք կանայք սիրում են ապրել հարմարավետության և շքեղության մեջ և երբեք չեն զրկում իրենց ուզածից, այդ իսկ պատճառով էլ նրանք սիրում են աշխատել և լավ վաստակել, չնայած նրանք այդքան էլ աշխատասեր չեն և հիմնականում սիրում են զբաղվել արվեստով կամ էլ սիրում են աշխատել մարդկանց հետ: Անընդմեջ աշխատել նրանք այդքան էլ չեն սիրում:
1. Սկզբում աշխատում են էնտուզիազմով և խանդավառությամբ,
2. Հետո հոգնում և հանգստանում են։