Այս կինը չի կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ տարօրինակ հայացքներով նայում իր երեխային․ իրականում պատճառն ակնհայտ է (Photo)


20:15 , 27 հունվար, 2018

Մայր դառնալուց առաջ պետք է երկար մտածել, հասկանալ ու պատկերացնել, թե երեխայի ծնվելուց հետո ինչ պարտականություններ են առաջ գալու։ Բայց այս մայրիկի գործն էլ ավելի դժվար է, քանի որ նա չի կարողանում հասկանալ՝ ինչու են դրսում անծանոթներն այդքան երկար նայում իր «երեխային»։

Իրականում այս կնոջ՝ Լիզա Ֆոքսթրոթի երեխան տարբերվում է մյուսներից։ 2015 թվականի դեկտեմբերին Լիզան պաշտոնապես դարձավ այս աղվեսի տերը՝ իրեն բոլորի մոտ հռչակելով կենդանու մայր։ «Մարդիկ ինձ ծաղրում են, սակայն ինձ համար միևնույն է․ նա իմ երեխան է, իսկ ես՝ նրա մայրը»,- պատմել է կինը։ Աղվեսն ապրում է ճիշտ այնպես, ինչպես մյուս երեխաները․ ունի իր սենյակը, անկողինը, հագուստը, ճոճանակը և այլն։

Մայր ու երեխա ամենուր միասին են գնում։ «Նրան հետս ամեն տեղ էլ տանում եմ, չնայած տարօրինակ հայացքների ենք արժանանում։ Բոլորը հարցնում են՝ ո՞վ է նա, ինչո՞ւ եմ նրան պահում, սակայն երբ պատմում ու բացատրում եմ ամենը, նրանց արձագանքը շատ դրական է լինում։ Շատերն անգամ խնդրում են նկարվել նրա հետ»։

Լիզան նաև ժամանակ առ ժամանակ իր աղվեսին հաղորդում է հայտնիների կերպարներ։ Ահա աղվեսի ինստագրամյան էջում հրապարակված մի քանի լուսանկար, թե ինչ կյանքով են ապրում այս մայրն ու երեխան։