Յանա Դանիելյան.«Ստացել ենք բազմաթիվ բողոքներ»


12:50 , 27 հունվար, 2018

Bravo.am-ը գրում է.

Ամուսիններ Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանն այս շրջանում հաղորդումներ են վարում, սակայն տարբեր հեռուստաալիքներով։ Սուրենը երկարատեւ դադարից հետո վերականգնել է 21TV-ի «Երաժշտական խաչմերուկ» ծրագիրն ու կներկայացնի վաճառքի ենթակա ավտոմեքենաները։

«Հեռուստաընկերության եւ Սուրենի համատեղ որոշմամբ վերսկսել են հաղորդումը։ Շուրջ 7 տարի է անցել, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի ավտոսիրողների համար։ Սուրենը նաեւ սերիալում նկարահանվելու առաջարկ ունի, շուտով կհամատեղի երկու աշխատանքը։ Իսկ ես սերիալներում չեմ խաղում, քանի որ առաջարկներն այլ TV-ների կողմից են եղել»,-BRAVO.am-ին պատմել է Յանան:

Նա Հ2-ի «Ի՞նչ եփել այսօր» ծրագրի հաղորդավարն ու պրոդյուսերն է: Ժամանակ առ ժամանակ Յանային մտատանջում է այն հարցը, թե ինչ եփել հաջորդ հաղորդմանը:). «Բաղադրատոմսերը հիմնականում հորինում ենք մեր ստեղծագործական թիմով՝ հաշվի առնելով հեռուստադիտողների կարծիքները: Ճաշատեսակները ստեղծելիս ունենք կարեւոր չափանիշներ, որովհետեւ ստացել ենք բազմաթիվ բողոքներ, որ բաղադրիչների թանկ լինելու պատճառով չեն կարողանում պատրաստել, այդ պատճառով ընտրում ենք մատչելի տարբերակներ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ