Սորոսի հայտարարությունները Դավոսում
10:56 , 27 հունվար, 2018
Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ կրիպտոարժույթները կեղծիք են, ֆինանսական փուչիկի տիպիկ օրինակներ եւ չի կարելի դրանք համարել իրական արժույթներ: Ըստ նրա՝ բիթքոինն, օրինակ, արժույթ չի կարող համարվել, քանի որ այն իր արժեքի քառորդ մասով մեկ օրվա ընթացքում կարող է փոխարժեքային տատանում ունենալ: Նման արժույթով անհնար է մարդուն աշխատավարձ վճարել, քանի որ հնարավոր է, որ նույն օրվա մեջ մարդու աշխատավարձը քառորդ մասով նվազի: Սորոսը նաեւ հայտարարել է, որ Facebook-ը եւ Google-ը մարդկության համար լուրջ սպառնալիքներ են դարձել: