Ծխախոտի արժեքն ու դրա տուգանքներն անընդհատ պիտի բարձրանան, ինչպես արվում է Եվրոպայում ու ԱՄՆ֊ում


15:30 , 26 հունվար, 2018
Մի բան ասեմ, խփել չկա։ Դուք չգիտե՞ք, որ ծխախոտի արժեքը, ծխախոտի հետ կապված տուգանքներն անընդհատ պիտի բարձրանան, ինչպես արվում է Եվրոպայում, ԱՄՆ֊ում։ Սա նաև հանդիսանում է ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Համոզված եմ՝ կգա ժամանակ, որ մեր երկրում մեկ տուփ ծխախոտի գինը կարող է մինչև 10 եվրոյի հասնել, ու դա նորմալ է։ 
Գիտեմ՝ ասելու եք՝ բա էն չունևորներին դրանից էլ եք զրկում, ախր չունևորներն ի՞նչ անեն։ Կպատասխանեմ հստակ՝ թող այ դրանից զրկվեն, երկու օրվա ծխախոտի գումարով իրենց երեխաներին գոնե խտացրած կաթ կամ շոկոլադ առնեն։ Թերևս այսքանը։ Շնորակալություն։