19:00 , 26 հունվար, 2018Բոլորս էլ փոքր ժամանակ սիրում էինք գնալ կենդանաբանական այգի, զբոսնել, տեսնել այնպիսի կենդանիների ու թռչունների, որոնց հնարավոր չէ հանդիպել անտառներում և այլն։ Բայց ոմանց համար սովորական կենդանաբանական այգիներն արդեն շատ ձանձրալի են դարձել, ու նրանք փորձում են փնտրել այնպիսի այգիներ, ուր էքստրեմալ պայմաններ են տիրում։

Չիլիի Ռականգուա քաղաքում գտնվող այս քաղաքն իր տեսակի մեջ առաջինն էր Լատինական Ամերիկայում։ Այն կոչվում է Սաֆարիի առյուծի այգի, ուր կենդանիներն ու մարդիկ տեղերով փոխվում են․ կենդանիներն ազատության մեջ են, իսկ մարդիկ՝ վանդակներում։

Մարդիկ այստեղ նստում են մետաղյա հաստ ճաղավանդակներով պաշտպանված մեքենայի մեջ և շրջում այգով մեկ։

Այգում թույլատրվում է քեզ հետ վերցնել թարմ մսի կտորներ, ինչի հոտն էլ գրավում է առյուծներին և նրանք սկսում են ցատկոտել ավտոբուսի շուրջն ու անգամ ցատկել դրա վրա։

Փոխարենն այստեղ արգելվում է կերակրել կենդանիներին, բայց, այնուամենայնիվ, կարող եք դիպչել նրանց, լուսանկարվել․․․ Չնայած միայն ամենաքաջերն են համարձակվում գնալ այդ քայլին։


