Կճանաչե՞ս` ով է լուսանկարում. հիմա այս սրտակերին ճանաչում և լսում է ամբողջ երկիրը (Photo)


11:14 , 26 հունվար, 2018

Այս նյութի հերոսը երաժշտություն դեռ մանկուց էր սիրում: Այն ժամանակ նրա նախընտրությունները տարբերվում էին ներկայիս նախասիրություններից. նա 7 տարի սովորում էր ջութակ նվագել:

Դպրոցում ամենաշատը սիրում էր ֆիզկուլտուրան և հումանիտար գիտությունները: Դեռահաս տարիքում նրա ամեն օրը լի էր ինտրիգներով և սիրավեպերով:

    14 տարեկանում նա ստեղծեց VIP77 խումբը, ժամանակի ընթացքում դարձավ բեք-կատարող ռեփեր Դեցլի մոտ: «Фабрика звезд»-ի շրջանավարտ է:

Խոսքը Տիմատիի մասին է: Տիմուր Իլդարովիչ Յունուսովը ծնվեց թաթար հոր և հրեա մոր ընտանիքում: 3 տարի Լոս Անջելեսում անցկացրեց:

Հիմա ռեփ կատարողը երաժշտություն է թողարկում սեփական Black Star Inc. լեյբլով, նկարահանվում է կինոյում, բիզնես ունի: Ըստ Forbes-ի՝ Տիմատին համարվում է ամենահարուստներից մեկը ռուսական շոու-բիզնեսում: