Պետք է սպասել Բաքվի նոր սադրանքներին


00:10 , 26 հունվար, 2018

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Պոպովը նշել է, որ համանախագահները տարածաշրջան են ժամանելու հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Կրակովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության շրջանակներում։
Ավանդույթ է դարձել, երբ պաշտոնական Բաքուն տարածաշրջանային կարևոր այցերից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումներից առաջ գնում է իրավիճակի լարման և սադրանքներ է կազմակերպում հայ-ադրբեջանական կամ Արցախի և Ադրբեջանի սահմաններին։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից առաջ Բաքվի կողմից զինադարարի խախտման պատճառով մենք ունեցանք զոհ և վիրավորներ։
Համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ ևս Իլհամ Ալիևը սադրանքների կդիմի և կրկին այդ կերպ կփորձի համանախագահներին ցույց տալ, որ դժգոհ է բանակցային գործընթացից։

Հ.Գ. Իլհամ Ալիևի համար սեփական զինվորի կյանքը գրոշի արժեք չունի, սակայն մեզ համար ամեն մի կորուստ ողբերգություն է։