Այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը նախագահ Սարգսյանի երեկվա կոչի արձագանքն էր


12:58 , 25 հունվար, 2018
Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր նախագահ Սարգսյանի՝ երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։
Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ ու, իհարկե, չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է։