ԱՄՆ-ում նոր 100 դոլարանոցներ կշրջանառվեն


10:59 , 27 ապրիլ, 2013

 


ԱՄՆ-ն մտադիր է այս տարվա 2013 թվականի հոկտեմբերի 8-ին նոր 100 դոլարանոցներ շրջանառության մեջ դնել: Ինչպես հայտնում են տարբեր լրատվամիջոցներ, այս թղթադրամը մի քանի անգամ ավելի դժվար կլինի կեղծելը և նաև շատ հեշտ կլինի կեղծը օրիգինալից տարբերել, քանի որ թղթադրամը թեքելուց այն սկսում է գունափոխվել: Նոր 100 դոլարանոցի դիզայնը արվել էր դեռևս 2010 թվականին: