Երկրաշարժ Գառնի գյուղից 7 կմ դեպի հարավ-արևելք


19:20 , 24 հունվար, 2018

Այսօր, տեղական ժամանակով ժամը 18:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 44.820աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գառնի գյուղից 7 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գառնի գյուղում 2-3 բալ: