19:00 , 24 հունվար, 2018Բրիտանուհի Քոդի Հոլը լույս աշխարհ էր եկել հեմանգիոմայով, այսինքն՝ դեմքին ուներ անոթային բարորակ ուռուցք։ Դժբախտաբար, ուռուցքը ծածկում էր դեմքի մեծ մասը՝ նրան հաղորդելով տգեղ տեսք։
Նրա ծնողները թակեցին բոլոր բժիշկների դուռը՝ հասկանալու, թե ինչպես կարող են հեռացնել դստեր ուռուցքը, բայց բոլոր բժիշկների պատասխանը նույնն էր՝ մինչ աղջկա 6 տարեկան դառնալը անհնար է որևէ բան անել։ Որոշ ժամանակ անց, բարեբախտաբար, գտնվեց մի բժիշկ, ով համաձայնեց վիրահատել աղջնակին։ Կազմակերպված դրամահավաքի արդյունքում 230․000 ֆունտ ստերլինգ հավաքվեց՝ փակելու վիրահատության և բժշկական այլ ծառայությունների ծախսերը:
Մինչև 14 տարեկան դառնալը Քոդին 14 վիրահատություն էր տարել, որոնցից յուրաքանչյուրի շնորհիվ շտկվում էր նրա դեմքի կոնկրետ մի հատվածի թերությունը։
Այժմ Քոդին 25 տարեկան է և ամիսներ առաջ ամուսնացել է։ «Շատ կարևոր օր էր ինձ համար։ Հուզվել էի, սակայն արցունքներս միանշանակ ուրախության արցունքներ էին։ Թող մարդիկ տեսնեն, որ իրականում ամեն ինչ էլ լավ ավարտ է ունենում»,- պատմել է Քոդին։
Իսկ հիմա մի քանի լուսանկար, թե ինչպես է անցել Քոդիի հարսանիքն, ու ինչ տեսք ունի նա այսօր․
![]()

