«Կյանքի ծարավը»


09:31 , 27 ապրիլ, 2013

 

ван Гог. Картины Ван Гога

Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը: Դա արդեն վերջն էր: Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում, երբ առաջին անգամ զգաց, որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու: Նա ցանկանում էր աշխարհին ասել՝ «Ներող եղիր»: Ինչ ուզում է լինի, աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:


Հեռանալով այս աշխարհից՝ Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան, ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին, վրձնակից նկարիչներին, վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝ Թեոյին, որ այնքան շատ տառապեց, այնքա՜ն շատ սիրեց իրեն, աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ, ամենաքնքուշ եղբորը....

Վինսենթը գլուխը բարձրացրեց ու նայեց արևին... Քաշեց ձգանը... Նա ընկավ՝ դեմքով թաղվելով հյութեղ, անուշ բույրերով հագեցած հողի մեջ, որը փափկորեն իջավ նրա ծանրության տակ...
Թաղմանը Փարիզից ժամանեց Ռուսսոն, Տանգի հայրիկը, Օրյեն և էմիլ Բեռնարը:
Ռավու սրճարանի դռները փակ էին, լուսամուտների շերտավոր վարագույրներն իջեցված: Շքամուտքի մոտ կանգնած սպասում էր հուղարկավորության սև դիակառքը...
-Տեր Աստված, մի՞թե նրան այսպես պիտի ճանապարհ դնենք,-բացականչեց Գաշեն:
Նա սրընթաց վազեց վերև՝ Վինսենթի սենյակը, ու ցած բերեց կտավները....
Վեց հոգի սկսեցին նկարները կախել սրճարանի պատերից:
Վինսենթի արևավառ կտավները խամրած շագանակագույն, վհատություն ծնող սրճարանը ասես դարձրին շողարձակող մի տաճար...

 Միայն Գաշեն կարողացավ հրաժեշտի խոսք ասել.

-Մենք Վինսենթի բարեկամներն ենք և հուսահատության չպիտի մատնվենք: Վինսենթը չի մեռել և երբեք չի մեռնի: Նրա սերը, նրա հանճարը, այն վսեմ գեղեցկությունը, որ նա ստեղծել է, հավերժ կապրեն ու կգեղեցկացնեն աշխարհը: Նա տիտա՜ն էր, մե՜ծ նկարիչ, մե՜ծ փիլիսոփա...
Թեոն փորձ արեց շնորհակալություն հայտնելու:
-Ես...ես...
Արցունքները խեղդում էին, խոսել չէր կարողանում....
... Մի քանի օր անց բժիշկ Գաշեն կրկին եկավ գերեզմանատուն և շիրիմի շուրջը արևածաղիկներ տնկեց....

Թեոն մեկնեց Փարիզ: Վիշտը բզկտում էր սիրտը, քրքրում անդադար, յուրաքանչյուր վայրկյան, գիշեր ու ցերեկ... Բանականությունը չդիմացավ այդ լարմանը:

Կինը նրան տարավ հոգեբուժարան:
Վինսենթի մահվանից կես տարի անց՝ գրեթե ճիշտ նույն օրը, Թեոն վախճանվեց: Իոհաննան ամուսնու մարմինը տեղափոխեց Օվեր և թաղեց Վինսենթի կողքին....
....Թեոն հագիստ ննջում է Վինսենթի՝ փարթամորեն աճած արևածաղիկների զով ստվերում....                      
                                                                                                                        Իրվինգ Սթոուն

 
 
 Վան Գոգ «Ցորենի արտը, կիպարիսներով» դասվում է աշխարհի ամենաթանկ նկարների շարքին.. Վաճառքի գինը 1993թ. դրությամբ 57 միլ. դոլար է:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/1e/Portrait_of_Dr._Gachet.jpg
«Դոկտոր Գաշեի դիմանկարը» նույնպես համարվում է աշխարհի ամենաթանկ նկարներից, գինը՜ 82,5 միլ. դոլար.....
                                                               
Աստվա՜ծ իմ ... ինչպիսի գներ... Խե՜ղճ Վինսենթ...նա մահացավ ծայրահեղ աղքատության մեջ... Նրա կենդանության օրոք ընդամենը մի կտավ է վաճառվել....             

 
      «Ծաղկած նշենու ճյուղը»
 ирисы картина ван гога, Винсент Ван Гог Ирисы, картины маслом ирисов
«Իրիսներ». այս նկարում նկատելի է  «ուկիյո-է» ոճը, 1889թ. ճապոնական արվեստի այս ուղղությունը նորաձև էր...
Վան Գոգն ու իր ժամանակակիցները օգտագործել են այն...
 картина Винсента Ван Гога Звездная ночь
«Աստղազարդ գիշեր»1889թ
 картина ван Гога Натюрморт с гладиолусами
Նատյուրմորտ«Թրաշուշաններ»1890թ.

Վ. Գոգի ննջասենյակը