Ելիսեյան պալատում, ճաշի սեղանի շուրջ սկսել են հայ-ֆրանսիական բանակցությունները (Photo)


18:40 , 23 հունվար, 2018

Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ կապի վարչությունից:

Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը: