Խենթ զույգն ամուսնացել է 121 մետր բարձրության վրա․ միայն տեսեք նրանց հարսանիքի անհավանական լուսանկարները (Photo)


19:00 , 23 հունվար, 2018

Ասում են՝ բոլորն էլ իրենց ամուսնությունից առաջ շատ լարված են լինում։ Բայց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող այս արկածասեր զույգը որոշեց ամուսնական սթրեսն էլ ավելի մեծացնել՝ հարսանիքը կազմակերպելով գետնից 121 մետր բարձրության վրա։

Ռայան Ջենքսը և Քիմբերլի Ուեգլինը միմյանց հանդիպել ու սիրահարվել, ապա նշանադրվել էին Յուտա նահանգում գտնվող մի անապատի շրջակայքում։ Նրանք որոշեցին ամուսնությունը ևս անցկացնել հենց այդտեղ՝  ձորի վրա՝ մի ափից մյուսը փռելով ցանցից գործված պարան։ Հենց այդ պարանե հարթակի վրա էլ՝ 121 մետր բարձրության վրա, տեղի ունեցավ ողջ պսակադրությունը։

«Մենք ցանկանում էինք ցույց տալ մեր վստահությունը միմյանց հանդեպ, սերն ու այն էներգիան, որ կա երկուսիս մեջ»,- նշել է Ուեգլինը։

Իսկ հիմա առաջարկում ենք դիտել մի քանի անհավանական լուսանկար, թե ինչպես է անցել Ռայանի ու Քիմբերլիի յուրօրինակ հարսանիքը․