Սոցցանցերի ազատությունների հարցում Ռուհանին կարծես թե դեռ խնդիրներ ունի


10:59 , 23 հունվար, 2018
Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Հասան Ռուհանին հեռուստատեսության միջոցով խոսել է քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ռուհանին ցուցարարների պահանջմունքները բավարարելու և մեծ խոստումներ տալու հարցում բավականին զգուշավոր է արտահայտվել, սակայն հաստատակամորեն ընդգծել է, որ հավատարիմ է իր ներկայացրած ծրագրային հիմնական դրույթներին (անվտանգություն, կայունություն և ազատություն): 
Եթե ֆինանսատնտեսական, բյուջետային և սոցիալական ապահովության ոլորտում Ռուհանին վստահեցրել է, որ կառավարությունն ավելի լավ է աշխատելու, ապա ազատությունների, մասնավորապես՝ սոցցանցերի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերացնելու հարցում Ռուհանին կարծես թե դեռ խնդիրներ ունի: