23:13 , 26 ապրիլ, 2013
Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետությունների ծագման վերաբերյալ կան մի քանի տեսություններ (աստվածաբանական, նահապետական, հասարակական դաշինքի, բռնության, ժողովրդագրական, պատմական - մատերալիստական): Վիրտուալ պետությունների ծագման վերաբերյալ կան հետևյալ տեսությունները.
1.Վիրտուալ պետությունների ծագման օդնոկլասնիկյան տեսություն (վիրտուալ պետությունների առաջացումը «Օդնոկլասսնիկի»-ում),
2.Վիրտուալ պետությունների ծագման ֆեյսբուքյան տեսություն ու այսպես շարունակ բոլոր սոցցանցերում:
Հայաստանի Վիրտուալ Հանրապետությունը առաջացավ «Օդնոկլասսնիկի»-ում, այնուհետև զանգվածային արտագաղթի հետևանքով տեղափոխվեց Ֆեյսբուք (հայի խասյաթա):
Պետության հատկանիշներն են տարածք, բնակչություն, իշխանություն: ՀՎՀ-ն չունի տարածք՝ ի տարբերություն ՀՀ-ի, բայց ունի բնակչություն մոտ 350000: Սենց որ շարունակվի, ՀՀ-ի ամբողջ ժողովուրդը կարտագաղթի ՀՎՀ, ու սկիզբը խոստումնալից ա ՀՎՀ-ի համար, բայց ՀՀ-ն մի քանի տարի հետո կզրկվի բնակչությունից, հետևաբար նաև տարածքից, այ իշխանությունից դժվար պրծնի. էս հանրապետականներից պրծում չկա: Հլը լավ ա, որ ՀՎՀ-ն իշխանություն չունի. թե չէ որ հանրապետականները ստեղ էլ իրանցով անեին, ՀՎՀ-ն էլ բնակչություն չէր ունենա: