Մենք մինչ օրս մնացել ենք 88-ի սերնդի հույսին


14:17 , 22 հունվար, 2018
Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ, ավելին՝ կարծում եմ, որ քննարկված թեկնածուների մեջ նա կարող է լինել անգամ լավագույնը:
Ինձ բոլորովին այլ բան է մտահոգում: 
Մենք պտտվում ենք հին սերնդի ներկայացուցիչների շուրջ ու տեղում դոփում:
Համաձայնվե՛ք, որ անկախության 27 տարիների ընթացքում չստեղծվեց քաղաքական նոր ընտրանի, որը նոր շունչ կբերեր մեր երկրին, մեր հասարակությանը, նոր ուղերձ կհղեր միջազգային հանրությանը՝ Հայաստանի տեղի, դերի ու պատկերացումների մասին...
Մենք մինչ օրս, ցավոք սրտի, մնացել ենք 88-ի սերնդի հույսին, որն իր առաքելությունը թեև ժամանակին կատարել է պատվով, սակայն օբյեկտիվորեն այսօր պատրաստ չէ հանդես գալ արդի մարտահրավերներին դեմ-հանդիման։
Մենք չստեղծեցինք քաղաքական նոր սերունդ, և այսօր ճարահատ ապավինել ենք մարող սերնդի պրոֆեսիոնալիզմին...
Այդ սերնդի պատմության ասպարեզից հեռացմամբ փակվելու է Հայաստանի՝ որպես պետության, դուռը...
Այս մասին մտածել է պետք, թեկուզ ուշացած...
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։