14 խորիմաստ լուսանկար, որոնց պատմությունը իմանալուց հետո ուղղակի ահնար է չհուզվել (Photo)


18:00 , 22 հունվար, 2018

Կան լուսանկարներ, որոնց վրա ընդամենը մեկ հայացք գցելուց հետո գլխումդ այնքան մտքեր են առաջանում, որ դժվար է կառավարել։ Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի այդպիսի խորիմաստ լուսանկար, որ կհուզեն յուրաքանչյուրին։

Ծառը, որի փչակում ապրում էր այս սկյուռը, կտրել էին, իսկ նա չէր կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը, որտեղ է իր տունը։

Այս քաջ շունն էլ պետք է արյան դոնոր հանդիսանար մեկ այլ շան համար, բայց քանի որ վախենում էր արյուն տալուց, իր հետ վերցրել էր իր ամենասիրելի խաղալիքը։

Նա այդպես էլ չեկավ

Հոլոքոստից մազապուրծ եղած պապը ողջունում է թոռանը, ով նոր է վերջացրել զինվորական ծառայությունը Իսրայելի այն զորամասում, որն ուղիղ 70 տարի առաջ ազատագրվեց գերմանացիներից։

Թե որքան էր ուրախացել շունս, երբ ուղևորությունից վերադարձա։

Տղամարդը միայնակ ճաշում է՝ կնոջ լուսանկարը կողքին։

Ոտնահետքերս՝ մեր տան բակում, երբ դեռ 3 տարեկան էի։

Մի հրշեջ պատմել է, թե որն է իր տեսած ամենատխուր բանը։

Մի տարայում մեդուզա է, իսկ մյուսում՝ պոլիէթիլենային տոպրակ. իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես կվարվի սոված ջրային կրիան։ Ջրերի աղտոտման խնդիրը ծայրահեղ վատ վիճակում է։

Ֆրանսիացի-մեքսիկ արտիստի աշխատանքը՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցվող պատի մեքսիկական մասում։

Այս շանը երկու անգամ որդեգրել, ապա վերադարձրել են շների կացարան։

«Երկու պապերս էլ կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում, սակայն հակառակ կողմերում»։

Կյանքը շարունակվում է։

Հյուսիսային Կորեայում ապրող եղբայրը ձեռքով է անում Հարավային Կորեայում ապրող իր եղբորը՝ հյուսիս-հարավկորեական ընտանիքների ժամանակավոր միացման ժամանակ, 2010թ.։