Ես մեծ խնդիր եմ տեսնում Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մեջ


11:40 , 22 հունվար, 2018
Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանին ՀՀԿ֊ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելը բավականին ականջահաճո փաստ է: Արմեն Սարգսյանը լեզուների է տիրապետում, ճանաչում ունի, զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ, հաջողության է հասել բիզնեսում, տարբեր ծրագրեր է նախաձեռնել և այլն: Արմեն Սարգսյանն այս տեսանկյունից ինձ համար ընդունելի թեկնածու է: Բայց նույնիսկ այդ պարագայում ես մեծ խնդիր եմ տեսնում: Դա այլընտրանքի բացակայությունն է: Ցանկացած գործընթացում այլընտրանքի բացակայությունն ինձ համար տհաճ է և անընդունելի: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ մի քանի թեկնածու լիներ, և մենք տեսնեինք, թե թեկնածուներն ինչ հարցեր ու ինչպես կարող էին իրար հետ քննարկել, և մենք երբեք չունենայինք անայլընտրանք ընտրություն։ Ես մեր երկրին բոլոր ասպարեզներում այլընտրանքի հնարավորություն եմ ցանկանում: