Էդ Շիրանը հայտարարել է իր նշանադրության մասին


12:00 , 21 հունվար, 2018

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, որը մեծ հռչակ է վայելում ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև նրա սահմաններից դուրս, հայտարարել է Չերի Սիբորի հետ իր նշանադրության մասին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

26-ամյա երաժիշտը իր ընկերուհու հետ հանդիպում է 2015 թվականից: Ըստ ամենայնի, նա Սիբորին առաջարկություն է արել Նոր տարվա շեմին: