Պատրաստում ենք խմորը: Բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք: Թողնում ենք, որ խմորը 30 րոպե հանգստանա, ինչից հետո գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:
Սոխը մանր կտրատում ենք, լցնում աղացած միսի մեջ: Այնուհետև ավելացնում ենք մնացած բաղադրիչները, խճողակը խառնում ենք ու դնում խմորների վրա:
Այժմ զգուշությամբ փաթաթում ենք:
Պետք է ահա այսպիսի արդյունք ստանանք:
Ահա և վերջ:
Կուրզեն լցնում ենք եռացրած աղաջրի մեջ և եփում: Այդ ընթացքում մանր կտրատված մաղադանոսը, թթվասերն ու ճզմած սխտորը խառնում ենք և սոուս պատրաստում:
Վայելում ենք:
Խոսքերն ավելորդ են:
Ի դեպ, սոուսը կարող եք պատրաստել նաև առանց մաղադանոսի: