16 պատճառ, թե ինչու է պետք անհապաղ արգելել մատնահարդարումը


22:00 , 20 հունվար, 2018

Մի քանի հիմնավոր պատճառ, որ պետք է դադարել մատնահարդարում անել սրահներում:

1. Միշտ սնկային վարակի ռիսկ կա
Սունկ կարող է լինել որտեղ ասես՝ վրձինների վրա, գործիքների և այլն:

2. Գործիքները կարղ են ընդմիշտ վնասել ձեր եղունգը
Եթե կուտիկուլան առանց թույլվության կտրում են և գործիքը չափազանց խորն է գնում, կարող է վնասել կենդանի մաշկը:

3. Գել-լաքը կարող է մեծացնել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը և նույնիսկ վաղաժամ ծերացում առաջացնել:
Գել-լաքը չորանում է ուլտրամանուշակագույն լամպի տակ: Բայց այդպիսի ուլտրամանուշակագույն լամպերը կարող են վնասել մաշկը բջջային մակարդակում:

4. Դեկորացումն արվեստ է, բայց ոչ յուրաքանչյուր վարպետ է տիրապետում դրան
Համոզվեք, որ ձեր վարպետը եղունգները խարտում է լավ խարտոցով և ճիշտ ուղղությամբ:

5. Պարբերական մատնահարդարումը կարող է թուլացնել եղունգները

6. Եթե ձեր վարպետը բաց է թողնում մատնահարդարման հիմնական շերտը, եղունգների վրա կարող են բծեր առաջանալ

7. Լաքը մաքրելու միջոցը կարող է եղունգները կոպտացնել

8. Շատ ջանք է պահանջվում գործիքների անհրաժեշտ ախտահանման համար

9. Կարող եք ալերգիա ունենալ, որի մասին երբեք չէիք իմացել

10. Մատնահարդարումը կարող է բավական թանկ արժենալ
Կխնայեք, եթե սովորեք ինքնուրույն մատնահարդարում անել:

11. Չի կարելի մատնահարդարում անել մեկը մյուսի հեևից, պետք է եղունգներին հանգստանալու ժամանակ տալ

12. Եղունգների որոշ լաքեր պարունակում են քիմիական նյութերի «թունավոր եռյակը»
Ձեր վարպետին հարցրեք՝ արդյոք նրա միջոցներում կան դիբուտիլֆտալատ, տոլուոլ կամ ֆորմալդեհիդ: Կամ պարզապես «թունավոր եռյակի» մասին հարցրեք:
Այդ բոոր քիմիական նյութերը կարող են ասթմա, բնածին արատներ, նույնիսկ քաղցկեղ առաջացնել:

13. Պարզ արտաքին տեսքը նորաձևություն է վերադառնում
Սա նշանակում է, որ հիմա պետք չէ մատնահարդարման բարդ ձևեր մտածել:

14. Առողջ եղունգներ՝ նոր ֆրանսիական մատնահարդարում
Ներկայումս շատ կանայք նախընտրում են բնական տեսքը: Բավարար է միայն լավ խնամել եղունգները, խարտել:

15. Եղունգների չափազանց վառ լաքը կարող է թաքցնել վարակը

16. Ավելի հետաքրքիր է տանն ինքնուրույն մատնահարդարում անել