Ինչո՞ւ պետք չէ խմել կապրոնե այս ձողիկների միջոցով. հիմնական պատճառները


05:30 , 19 հունվար, 2018

Սրճարաններում սովորաբար ըմպելիքը մատուցվում է այս ձողիկներով: Սակայն դրանցով խմելն իրականում այնքան էլ լավ բան չէ:

Նմանատիպ ձողիկները և այլ մանր կապրոնե իրեր հետագայում երկար ճանապարհ անցնելուց հետո հայտնվում են օվկիանոսում: Այնտեղ շատ դեպքերում ջրային կենդանիներն ուտում են այդ ամենը, ինչը լավ հետևանքների չի հանգեցնում: Բնապահպանության աշխատակիցներն ամբողջ աշխարհում պայքարում են իջեցնելու համար կապրոնե իրերի օգտագործումը:

Բայց եթե բնության պահպանումը ձեզ չի հետաքրքրում, ուրեմն՝ գոնե կոսմետոլոգների խորհուրդը պետք է հետաքրքրի: Ձողիկի միջոցով պարբերաբար խմելն արագացնում է շուրթերի հատվածում կնճիռների հայտնվելը: