Գիրացած Ջենիֆեր Լոպեսը հիասթափեցրել է երկրպագուներին՝ փորի ծալքերով


23:00 , 18 հունվար, 2018

Գիրացած Ջենիֆեր Լոպեսը, ով վերջերս է զգալիորեն լցվել, հիասթափեցրել է երկրպագուներին փորի վրա հայտնված ծալքերով: Պապարացիները նկարել են նրան իր սերեցյալի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ զբոսանքի ժամանակ:

Ժամադրության համար դերասանուհին անհաջող հագուստ էր ընտրել: Նա որոշել էր կարճ, սպիտակ տոպ հագնել և ձիգ լոսինաներ, որոնք սեղմում են փորը: Այդ պատճառով էլ մարմնի վրա ծալքեր են առաջացել:

Ավելի ուշ Լոպեսը Instagram-ում է նման հագուստով նկար հրապարակել: Բաժանորդները նկատել են, որ երգչուհու գոտկատեղը զգալիորեն հաստացել է: Այնուամենայնիվ, մի քանի ժամվա ընթացքում հրապարակումը 728 հազար լայք է հավաքել:

Image result