Քիմ Քարդաշյանին քննադատել են 22 տարվա վաղեմության լուսանկարի համար


20:00 , 18 հունվար, 2018

Քիմ Քարդաշյանը վերջերս հաճախ է արխիվային լուսանկարներ հրապարակում իր Instagram-ում։ Օրերս նա լուսանկար էր հրապարակել, որում պատկերված է ավագ քրոջ՝ Քորթնիի հետ Մայքլ Ջեքսոնին պատկանած Նեվերլենդ ռադչոյի ֆոտոխցում։ Աղջիկներն այդ ժամանակ դեռևս հեռու էին սեփական բիզնեսն ունենալուց և հանրաճանաչությունից։ Նրանք 15-16 տարեկան են։ Քիմը գրել է, որ անհասկանալի է, թե ինքն ու Քորթնին ինչ են ցանկացել պատկերել, սակայն ծիծաղելի է ստացվել։

Related image

Բազմաթիվ երկրպագուներ նշել են, որ ավելի քան 2 տասնամյակ անց քույրերը արհեստական տեսք են ստացել պլաստիկ վիրահատությունների արդյունքում։

«Լավ է, որ ունեք այդ նկարը։ Կարող եք հետ նայել և գիտակցել, թե որքան անիրական եք դարձել»,-գրել է օգտատերերից մեկը։