Սիրիական ճգնաժամի հաղթահարումը կարող է նոր հնարավորություններ ընձեռել ՌԴ-ին


15:22 , 18 հունվար, 2018
Սիրիական ճգնաժամի հաղթահարումը թերևս կարող է նոր հնարավորություններ ընձեռել ՌԴ-ին է՛լ ավելի ակտիվորեն ներգրավվելու արցախյան հակամարտության կարգավորման և բուն բանակցային գործընթացներում։ Ամենևին էլ զուգադիպություն չէր օրերս Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունը Կրակովում այսօր նախատեսվող ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումից առաջ։ Լավրովի անդրադարձը խնդրին կարելի է դիտարկել որպես մեսիջ առ այն, որ ռուսական կողմն ընթացիկ տարին կփորձի հակամարտության ուղղությամբ մեծացնել իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, լինել առավել նախաձեռնող։