Վիրավոր զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ


14:47 , 26 ապրիլ, 2013

Երեկ ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերում թշնամու գնդակից վիրավորված 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ, բայց ինչպես հաղորդել է ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը, բժիշկներն ասել են, որ վիճակը դեպի լավ է գնում:
Հույս ունեմ, որ մեր զինվորը կապաքինվի ու նրա կյանքին վտանգ չի սպառնա, իսկ թշնամին կստանա արժանի պատասխան: