Թուրքիան այլևս համբերատար չէ


11:59 , 18 հունվար, 2018
Անկարայում Էրդողանի նախագահությամբ անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշվել է. «Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և YPG-ի (Ժողովրդական պաշտպանության միավորների) համար նախատեսված զենքերը, գործիքները և նյութերը բռնագրվել առանց հապաղելու»:
Ազգային անվտանգության խորհուրդը կառավարությանն է ներկայացրել առաջարկ՝ երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու համար:
Խորհրդի նիստից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է. «Ոչ ոք մեզանից ներում չպետք է ակնկալի, Թուրքիան այլևս համբերատար չէ: Տարածաշրջանում ստեղծելով ահաբեկչական միջանցքներ, նպաստելով դրանց առաջացմանը, ավելին՝ զինելով դրանց՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ ուղիղ վտանգ են ստեղծում Թուրքիայի տարածքային ամբողջության համար, բնակչության կյանքի և գույքի, ինչպես նաև ուղիղ վտանգ ստեղծում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Մենք ձեռք կառնենք բոլոր հնարավոր միջոցներն ահաբեկիչներին (նկատի ունի Սիրիայի քրդերին) չեզոքացնելու համար»: