«20 մասնակցից ոչ ոք չի կարող մրցել Մհերի հետ». Մհերի պրոդյուսերը` պլագիատի և «Դեպի Եվրատեսիլի» մրցակիցների մասին


16:15 , 17 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի 15 երգ արդեն հանձնված է հանդիսատեսի դատին։ Երգերի շուրջ քննարկումների մեծ ալիք է բարձրացել, իսկ Մհեր Արմենիային մեղադրում են  Queen խմբի «Who wants to live forever» երգից պլագիատի մեջ։ Tert.am Life–ի հետ զրույցում Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն ասաց, որ իրենք որևէ երգ չեն կրկնօրինակել և մատնանշեց, որ  մրցակիցներն են կրկնօրինակումներ արել։
 
«Երգն ընդհանրապես նման չէ։ Forever բառով մարդիկ այդ երգը գիտեն, ասում են, որ դրան է նման։ Պարզ է, մենք ստուգել ենք ցանկացած նոտա նմա՞ն է այլ երգի, կրկնվո՞ւմ է, թե՞ չէ։ Ի տարբերություն այլ մասնագետների, մենք ստուգում ենք մեր քայլերը։ Եթե ես խախտում եմ հեղինակային իրավունք, ես նախօրոք վճարում եմ այդ խախտման համար։ Այս դեպքում մենք ոչ մի հեղինակային իրավունք չենք խախտել։ Սա միանշանակ պլագիատ չէ։ Երգը գրել է Արսեն Բարսամյանը, դա իր սրտից եկած երաժշտությունն է։ I want to live forever և Who wants to live forever իմաստն էլ է տարբեր։ Երբ մարդիկ հեռուստատեսությամբ տեսնեն շոուն, կհասկանան երգի ամբողջ իմաստը»,– ասաց Գեորգին։
 
Ըստ նրա` խոսակցությունների այս ալիքը տարածվում է այն մարդկանց կողմից, ովքեր գովազդում են մրցակիցներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ