Այս պահի պատկերն Իդլիբի հարավում Բաշար ալ-Ասադի օգտին չի խոսում


15:28 , 17 հունվար, 2018

Այսօր տեղեկություններ են տարածվում, որ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում կառավարական ուժերի և իսլամական ծայրահեղ արմատական կառույցների զինուժի միջև տեղի ունեցող մարտերի արդյունքում Սիրիայի բանակը զիջել է մի շարք բնակավայրեր:

Ցավով պետք է նշեմ, որ այս պահի պատկերն Իդլիբի հարավում Բաշար ալ-Ասադի օգտին չի խոսում: Չնայած վերջին ժամերին Սիրիայի այս հատվածից եկող լրահոսը խոսում է կառավարական ուժերի չնչին առաջխաղացման մասին:

Ներկայացված քարտեզը փաստում է ուժերի ներկա դասավորվածությունը: