ՕԵԿ-ի նամուսը գցես շանը` շունը չի ուտի


13:26 , 26 ապրիլ, 2013

«Ոչ ոք չի կարող ինձ ստիպել դառնալ կամակատար կամ խամաճիկ»,-պնդում է ՕԵԿ-ական նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը:
Հարգելի նախարար, միայն այն փաստը, որ Դուք անդամագրվել եք ՕԵԿ-ին, նման պնդում անելը, ուղղակի, ծիծաղելի է:
Ի դեպ, զարմանալի «զուգադիպությամբ» դուք էլ քարոզարշավի ընթացքում անդադար խոսում եք նամուսի, թասիբի ու պատվի մասին: Ինչպես Արթուր Բաղդասարյանը անցած տարիներին տեղի ունեցած ընտրությունների նախընտրական շրջանում:
Բայց ամեն անգամ հանրությունը ասում էր` «ՕԵԿ-ի նամուսը գցես շանը` շունը չի ուտի»: ՃՃՃ