Սերժ Սարգսյանն իր պատկերացումներով կիսվելուց հետո մի քանի բան վարի տվեց


14:02 , 17 հունվար, 2018

Սերժ Սարգսյանն ապագա նախագահի մասին իր պատկերացումներով կիսվելուց հետո մի քանի բան վարի տվեց.

Հանրապետական և մերձհանրապետական մեծիկների նախագահ դառնալու մանկական երազանքները,

Հարցականի տակ դրեց հայկական լրատվականների մոտ կանգնած «վստահելի աղբյուրների» վստահության ու տեղեկատվության մակարդակը,

Մի երկու ամսվա քննարկման թեմա պաս տվեց դաշտին,

Հաստատեց, որ արդեն ինքը գիտի՝ ովա հաջորդ նախագահը,

Եվ ամենավերջում՝ ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, որ բարձունքի հասնելու համար պդի վսյո տկի անգլերեն պարապեմ։