ԼՂՀ մարտական դիրքերում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել


12:28 , 26 ապրիլ, 2013

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում ապրիլի 24-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: