Բժիշկներն ասացին, որ մեկ ոտք ունեցող այս տղային ընդամենը 3 ամսվա կյանք է մնացել, որից հետո նա որոշեց նիհարել․ միայն տեսեք՝ ինչ տեսք ունի հիմա (Photo)


00:45 , 17 հունվար, 2018

Կյանքում առողջության հետ կապված ցանկացած փոփոխություն անելն իսկապես դժվար է, լինի դա ամեն օր վազելը կամ օրինակ՝ ծխելու սովորությունից հրաժարվելը։ Բայց երբ վտանգի տակ է ոչ միայն առողջությունդ, այլ անմիջականորեն կյանքդ, ապա վտանգից խուսափելու համար քայլեր ձեռնարկելն ուղղակի պարտադիր է։

Մոտավորապես այդպիսի մի դեպք էլ պատահել էր մի 44-ամյա ամերիկացի տղամարդու՝ Սթեյնլի Հոլարի հետ։ 2015 թվականին բժիշկներ ասացին, որ եթե շատ արագ քաշ չգցի, ապա նրան ընդամենը երեք ամսվա կյանք է մնացել։

Չափազանց գեր լինելը դեռ վաղ տարիքում նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ էին առաջացրել, իսկ 20 տարեկանում բժիշկները ստիպված էին անդամահատել նրա մի ոտքը։ Բայց անգամ դա պատճառ չհանդիսացավ Սթեյնլիի համար, որպեսզի առողջ ապրելակերպի անցնի ու քաշ կորցնի։

«Հինգ տարեկանում 45կգ էի կշռում։ Ես միշտ եմ բոլորից գեր եղել, այդ պատճառով էլ արդեն սովորական էր դարձել, անհարմար չէի զգում ինձ։ Ընտանիքիս անդամները երբեմն փորձել են քայլեր ձեռնարկել, սակյան ապարդյուն։ Ավելի ճիշտ՝ դրանք լոկ խոսքեր էին, ոչ թե քայլեր»,-պատմում է Սթեյնլին։

Ամեն ինչ փոխվել 2015 թվականի փետրվարին, երբ բժշկի մոտ հերթական այցի ժամանակ նա կանգնեց կշեռքին․ նա կշռում էր 307.5 կգ։ Տարբեր հետազոտություններ անցնելուց հետո բժիշկն ասաց, որ եթե անմիջապես քայլեր չձեռնարկի նիհարելու համար, ապա այդ վիճակում մի քանի ամիս հազիվ կարողանա ապրել։ Սթեյնլին վերջապես առաջին անգամ զգաց, որ իր կյանքին վտանգ է սպառնում ու միայն այդ ժամանակ որոշեց ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Առաջին տարում հատուկ դեղամիջոցների և ֆիզիկական վարժությունների միջոցով նրան հաջողվեց կորցնել 113 կգ։ 

Այնուհետև նա հատուկ բարիատրիկ վիրահատություն տարավ, ինչը ևս նպաստեց քաշի կորստին։ Հատուկ սննդակարգի անցնելու, վիրահատությունների, դեղամիջոցների և իհարկե՝ մարզասրահում մարզվելու արդյունքում և շնորհիվ Սթեյնլի Հոլարն այժմ կշռում է ընդամենը 81 կգ՝ գրեթե չորս անգամ ավելի քիչ, քան նախկինում էր։ Սակայն հիմա էլ առաջ են եկել ավելորդ մաշկի հետ կապված խնդիրները, որոնք շատ են խանգարում առօրյա կյանքում։ Սակայն մոտ ապագայում վիրահատական միջմտությամբ Սթեյնլին պլանավորում է ազատվել ավելորդ մաշկից, որպեսզի կարողանա պրոթեզավորել ոտքն ու կրկին քայլել, ինչի մասին երազել է բազմաթիվ տարիներ։