19:15 , 16 հունվար, 2018Շատ երիտասարդներ մինչ 30 տարեկանն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց կյանքին: Հենց 30-ից հետո է գալիս այն ժամանակը, երբ կարող ես ինքդ քեզ վրա աշխատել և դառնալ այնպիսին, ինչպիսին որ քեզ դուր է գալիս. այս ընթացքում կարող ես զարգանալ ինչպես աշխատանքային ոլորտում, այնպես էլ անձնական ոլորտում:
Ահա 10 բան, որ պետք է անել 30-ից հետո.
Եթե դուք ծխում եք, ուրեմն՝ լավ կլինի՝ թողնեք այս վատ սովորությունը: Իհարկե, չեք կարող ետ բերել նախկին առողջությունը, բայց կարող եք էլ ավելի վնաս չպատճառել: Երբ մինչ 40-ը թողնում եք ծխելը, ուրեմն՝ կա կյանքը երկարացնելու հավանականություն:

Եթե մի քանի օր փորձեք պահպանել քնելու ռեժիմը, դրական փոփոխություններ կառաջանան օրգանիզմում:

Ինչքան հնարավոր է, օրվա ընթացքում շատ շարժվեք: Կապ չունի՝ դա կլինի հեծանիվ քշել, քայլել, թե լողալ․ կարևորը, որ շարժվեք:

Գրեք ձեր կյանքի մասին: Ձեր կյանքի հիշողություններն ապագայում կարդալիս շատ կուրախանաք: Միգուցե դուք սիրում եք ամենը, ինչ ձեզ անհանգստացնում է, պահել ձեր մեջ, բայց դրանք գրելիս ավելորդ սթրեսը կանցնի:

Ձեզ կթվա, որ ոսկե ժամանակները դեռ սարերի ետևում են, բայց որքան շուտ սկսեք փող ետ գցել, այնքան ավելի ապահովված կլինեք:

Երազանքներն իրականացնելու համար իսկական ժամանակն է: Եթե ցանկանում եք տուն գնել, ուրեմն՝ գնեք. մի՛ թողեք դրանք հետագայի համար: Ընտրեք մի երազանք ու սկսեք մտածել, թե ինչպես կարող եք իրականացնել:

Եթե դուք գոհ եք նրանով, ինչ ունեք, ուրեմն՝ բավականին երջանիկ եք: Սա ավելի շատ շնորհակալ լինելու հարց է. եթե բախտից գոհ եք, ուրեմն՝ բավականին երջանիկ եք:

Պետք է հստակ հաշվի առնել, թե ում վրա կարելի է ծախսել ժամանակը: Ընտրեք նրանց, ովքեր լավ ազդեցություն ունեն ձեզ վրա:

Եթե ձեզ չի հաջողվում ապրել այնպես, ինչպես ընկերները կամ էլ բարեկամները, ուղղակի ապրեք ձեր կյանքով և դադարեք համեմատվել: Այդքան դաժան մի՛ վարվեք ձեզ հետ:

Ներեք ձեզ ամեն ինչի համար: Մենք բոլորս էլ գործում ենք սխալներ: Պետք չէ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն այնպես չեք արել: Սովորեք սխալների վրա:
