«Ժամանակ». Վարչապետի պաշտոնում մնալու համար շարունակում է պայքարել Կարեն Կարապետյանը


08:48 , 16 հունվար, 2018

«Կարեն Կարապետյանը շա­րունակում է պայքարը ապրիլից հետո վարչապետի պաշտոնում մնալու համար և ուզում է ցույց տալ, որ ինքը դուրս չի եկել մրցակցությունից ու ամենևին մտադիր չէ հանձնվել: Երեկ Պե­տական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ հանդիպ­ման ժամանակ, անդրադառնա­լով այդ մարմնի ապագա անե­լիքներին, նա ասել է. «18 թվա­կանին պետք է շատ հետևողական լինենք, 18, 19, 20 թվական­ները doing business-ով, բիզնես անելու առումով Հայաստանը պետք է սարքենք ուղղակի մաք­սիմալ օրինակելի, նախանձելի երկիր»:

 

Կարապետյանի խոսքից կարելի է հասկանալ, որ նա պատրաստվում է առնվազն մինչև 2020թ. մնալ կառավա­րության ղեկավար, որովհետև այդ դեպքում կարող է ասել՝ Հայաստանը պետք է սարքենք: Չնայած Հայաստանը սարքելու գործին կարելի է մասնակցել փոխվարչապետի կարգավիճա­կում, թե՞ դրանից շինարարության որակը մի քիչ կարող է տուժել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: