Առաջիկայում ընտրություններն են, իսկ դա նշանակում է, որ սպասվող մեկուկես ամիսը պաթոսախեղդ կլինենք


16:44 , 15 հունվար, 2018

Ճիշտ է, քաղաքական երանգներն այլ կլինեն, այլ կլինեն հայրենասիրության դրսևորումները, որոնք առավելապեն հակված կլինեն ոչ թե «ժողովրդական, «ժողովրդի համար», «ժողովրդով» սկզբունքներին, այլ կլղոզվեն «հանուն պետության» եզրույթի տարատեսակ հոմանիշներում: Քաղաքական նոր համակարգն էլ իր նորաձևությունն է հուշում:

Մի բան այս ամենում հուսադրող է. վերջապես կձերբազատվենք չստացված ընդդիմության՝ քաղաքացիներին ուղղված խաղողին չհասած աղվեսի առակ հիշեցնող մեղադրանքներից: