Պաշտոնապես ներկայացվել է հայերի այդքան սիրած նոր սերնդի G դասի Mercedes-ը․ գնահատեք (Video)


13:50 , 15 հունվար, 2018
Դեթրոյթի ավտոսալոնում պաշտոնապես ներկայացվել է նոր սերնդի G դասի Mercedes-ը: Ինչպես և սպասվում էր, նոր մեքենան համարյա չի տարբերվում այժմյան մոդելից, չնայած ամբողջովին նոր՝ ավելի թեթև թափք է ստացել: Ոչ այնքան խորացած մարդը դժվար կզանազանի հին ու նոր մեքենաները, չնայած նոր մեքենայի վրա ընդամենը 3 դետալ կա հնից՝ դռների բռնակները, լուսարձակների մաքրիչները և պահեստային անիվի կափարիչը: Մեքենան էականորեն լայնացել է և դարձել հարմարավետ: Նորույթներից կարելի է նշել առջևի անկախ կախոցները միաձույլ կամրջակի փոխարեն: Պահպանվել են բոլոր երեք դիֆերենցիալների բլոկավորումները: Ավելի մանրամասն՝ «Ավտոշքերթի» առաջիկա հաղորդմանը․