09:32 , 26 ապրիլ, 2013
2004 թ. Մարկ Ցուկերբերգը հիմնում է բոլորիս հայտնի Facebook-ը: Այն ավելի մեծ թափ հավաքեց 2006-ից...... 2012 հոկտեմբերի 4 - 1 միլիարդ էջ... Պատկերացրեք մի պահ՝ եթե չլիներ այս ամենը... ԱՆՀՆԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ... Նոր ծանոթությունների աղբյուր, տեղեկատվության անսպառ աղբյուր (Եգիպտոսի հեղափոխությունը սկսեց այս սոցցանցից), եկամուտի աղբյուր, ընկերների հետ շփվելու ավելի հեշտ աղբյուր... Այսպես կարելի է շարունակել..... ԲԱՅՑ... Խմիչք, ծխախոտ, թմրանյութ - մահ կոչվածի ընկերները: Հիմա կասեք, թե ի՞նչ կապ ունի այս ամենը սկզբում գրվածի հետ... ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿԱՊ ՈՒՆԻ !!!!!! Հոգեբանական մահը ավելի ցավոտ է, քան ֆիզիկականը: 2011 թվականին, երբ այս սոցցանցում գրանցված մարդկանց թիվը չէր հասել 1 միլիարդի, դիտումների թիվը գերազանցում էր 1 տրիլիոնը: Ամեն օր գրանցվում է 3.2 միլիարդ like, ավելի քան 300 միլիոն coment ամեն օր.... Շատերի համար այս սոցցանցը դարձել է իրական աշխարհ, այնինչ այն դանդաղ մահ է, որը սպանում է մարդու ամենաթանկ բանը՝ ժամանակը, և որոշ դեպքերում դեգրադացիայի ենթարկում մարդկանց ուղեղը: Նորմալ է, երբ մարդ մտնում է այս սոցցանց, նորմալ է, երբ նա դա անում է օրվա մեջ մի քանի անգամ, ԲԱՅՑ շատերի մոտ այն դարձել է շփման միակ ուղի, շատերը տառապում են facebookամոլությամբ՝ օրերով ժամերով նստելով համակարգչի առաջ (դրա հետևանքները կզգաք տարիներ հետո): Հաշվեք, թե ինչքան անքուն գիշերներ և օրեր եք անցկացրել այս սոցցանցում... Դրա փոխարեն որքան գիրք կարող էիք կարդալ, քանի անգամ կարող էիք դուրս գալ տնից, հանդիպել ձեր ընկերների հետ և ՌԵԱԼ կյանքում շփվել, որքան բան կարող էիք բացահայտել ձեր մեջ.... Հույս ունենամ՝ այս նյութը այդ մարդկանցից որևէ մեկին կօգնի... Ի վերջո այս ամենը գրելու փոխարեն ես կարող էի մի քանի էջ ավել կարդալ....